Ռուբեն Վարդանյանը կարողանում է տեսնել ապագան

«Սկոլկովո» կառավարման դպրոցի համահիմնադիր, IDeA հիմնադրամի, «100 կյանք» նախագծի, «Ավրորա» մրցանակի նախաձեռնության համահիմնադիր, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը կարողանում է տեսնել ապագան: GQ-ն նրանից պարզել է, թե ինչպե՞ս կարող է բիզնեսը փրկել աշխարհը, ինչո՞ւ է մահվան մասին մտածելը նորմալ, և ամենակարևորը՝ նրա ինչի՞ն է պետք այդ ամենը: Մի քանի տասնամյակ առաջ նայել Ռուբեն Վարդանյանը կարողացել է այն ժամանակ, երբ դեռ 15 տարեկան էր. «Ավարտում եմ դպրոցը, հետո՝ Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, հետո հայտնվում եմ Երևանի համալսարանում՝ ինչպես հայրս: Նորից տանը մոտ»,- 48-ամյա Ռուբեն Վարդանյանը հիշում է իր հստակ պլանը՝ դժվարությամբ զսպելով ծիծաղը: Սովորաբար այս հատվածում գրում են՝ ինչ-որ բան այնպես չընթացավ, կամ ուղղակի հնչում է այսպիսի ձայն՝ ba-dum-tss: Բայց ամեն ինչ իրոք այնպես չընթացավ. ԽՍՀՄ-ը փլուզվեց, պլանային տնտեսությունը փոխարինվեց շուկայականով: Եվ ահա արդեն ՄՊՀ տնտեսական ֆակուլտետի 22-ամյա շրջանավարտ Վարդանյանը փորձաշրջան է անցնում իտալական Banca CRT-ում, դառնում է նորաստեղծ «Տրոյկա դիալոգի» բաժնի պետ: 23 տարեկանում ղեկավարում է այդ բրոքերային ընկերությունը, որը փաստացի շուկա է ստեղծում և 2011 թվականին վաճառվելու է «Սբերբանկին»՝ ավելի քան 1 մլրդ դոլարով: Ba-dum-tss: Ռուբեն Վարդանյանը Ռուսաստանից դուրս շատ ժամանակ է անցկացնում. մի օր՝ Բրազիլիայում, երկու օր՝ Հայաստանում, մեր հանդիպման նախօրեին վերադարձել էր ԱՄՆ-ից: Դրանք ճամփորդություններ չեն, այդ ամենը նախագծերի պատճառով է: Իր համար նա նախընտրում է մի տերմին, որը Ռուսաստանում ընդհանրապես չի ասոցիացվում միջազգային թռիչքների և հոլիվուդյան աստղերի հետ համագործակցության հետ. սոցիալական ներդրող և ձեռնարկատեր: Մարդասիրությունն ու հովանավորչությունը 2010-ականների ռուս գործարարների մոտ  հազվագյուտ  չէ: Բայց Վարդանյանի մոտ ամեն ինչ այլ է, նա այսպես է ասում. «Եթե ես այդ թռիչքներն ընկալեի՝ որպես աշխատանք, ապա դժվար թե դրանք այդքան հեշտ տրվեին, բայց ես ուղղակի այդպես ապրում եմ, այսպես հարմարավետ է»: Եվ դա կոկետություն չէ: Նրա սոցիալական նախագծերը հենց իր շարունակությունն են, իր բնավորության, մտածելու եղանակի: Օրինակ՝ 30 տարեկանում նա հասկացավ, որ կտակ գրելու ժամանակն է. «Դա ոչ թե մահվան մասին մտքերի մոտիվացումն էր, այլ այն, թե ինչպես են ապրելու իմ երեխաները, ինչ եմ նրանց թողնելու»: Թվում է՝ ասում եմ նրան, ապագային նայելու այդ միջոցը բնորոշ է ինչպես՝ հրեա, այնպես էլ՝ հայ տղամարդկանց: Իմ հայրը, ով հայ էր, բոլոր նկատողությունները սկսում էր հետևյալ խոսքերով՝ ահա, ես չեմ լինի… Ի պատասխան՝ Վարդանյանը ժպտում է. «Երբեք դրա մասին այդ տեսանկյունից չեմ մտածել»: Վարդանյանը հակված է դրան նայել սամուրայական փիլիսոփայության տեսանկյունից: Այսպես թե այնպես, կտակի ու ժառանգության մտքից է ծնվել Phoenix Advisors ընկերությունը: Վերջին հարյուրամյակում առաջին անգամ մեր երկրում, ասում է Վարդանյանը, ստեղծվում է իրավիճակ, որի դեպքում իր սերնդի բիզնեսմենները 10-20 տարի հետո իրենց երեխաներին թողնելու ինչ-որ բան կունենան: Շուկայի և մշակույթների հաջորդականություն Ռուսաստանում փաստացի չկա, և Վարդանյանը, Phoenix Advisors ընկերության ղեկավար Օլեգ Ցարկովի հետ, պատրաստվում է դա ուղղել: Ժառանգության մասին հարցերը Վարդանյանի համար ոչ միայն նյութական, այլ նաև ինտելեկտուալ հարթությունում են, հետևաբար՝  «Տրոյկայի» իր նախկին գործընկերների հետ նա ստեղծել է «Երազանքից բարձր» ծրագիրը՝ տաղանդավոր ֆինանսիստ, մաթեմատիկոս և տնտեսագետ ուսանողներին օժանդակելու համար, որոնք կժառանգեն այն ամենը, ինչ երբևէ իմացել են Վարդանյանն ու իր գործընկերները: 2005 թվականին արտասահմանում ստանալով բիզնես-կրթություն՝ Ռուբենը ոգեշնչվում է Ռուսաստանում միջազգային բիզնես դպրոց հիմնելու գաղափարով, և իր ռուսաստանցի ու օտարերկրացի գործընկերների հետ նախաձեռնում են «Սկոլկովոյի» հիմնումը: Նրանք միանգամից որոշում են, որ բիզնես-դպրոցում կրթվողները պետք է ոչ միայն միջազգային կոնտեքստի, այլ նաև ռուսական իրականության համար կարողանան մտածել, աշխատել և նպաստել տնտեսության զարգացմանը: Սկզբում ոչ ոք չէր հավատում, որ խոշոր բիզնեսմենները կարող են միասին ներդնել իրենց գումարներն  ընդհանուր նախագծում, բայց Ռուբենը կարողացավ համոզել նրանց: Չնայած դպրոցի հաջողություններին՝ Վարդանյանն ասում է. «Խոսել այն մասին, թե կայացե՞լ է արդյոք դպրոցը, կարելի է միայն 2025 թվականին, դեռ այդ նախագիծն աշխատանքային փուլում է»: Վարդանյանն ունի սիրելի հնարք, որը ես կենդանի տեսել եմ, և որն էֆեկտիվ էր: «Սկոլկովո» բիզնես-դպրոցի տասնամյակի առիթով կազմակերպված դիսկուսիաներից մեկի ժամանակ նա լսարանին խաղ առաջարկեց. «Խնդրում եմ՝ ձեռք բարձրացնեն նրանք, ովքեր վստահում են տասից ավելի մարդկանց»: Լսարանում միայն մի քանի անվստահ ձեռքեր բարձրացան: «Հիմա բոլոր նրանք, ովքեր վստահում են 5 մարդու»: Ձեռքերն ավելի են շատանում: «Շնորհակալություն, իսկ հիմա՝ նրանք, ովքեր՝ 3 և ավելի»,- և ձեռքերն ավելի են շատանում: Նույն այդ հարցերի ցանկը դրվում է  նաև սոցիալական ինստիտուտների վստահության վերաբերյալ: Երբ երկու դեպքերի հաշվարկներն էլ հասնում են մեկին, ձեռք բարձրացնում են գրեթե բոլորը: Հենց այն, ինչ պահանջվում էր ապացուցել: «Մենք ապրում ենք վստահության շատ նեղ միջավայրում: Դա հենց հիմնական խնդիրն է: Մեզ թվում է, թե հենց սկսում ես վստահել, դառնում ես խոցելի: Եթե մենք ոչ ոքի չենք հավատում, մենք չենք ուզում ռիսկի գնալ ու ավելի շատ բան անել»,- ասում է Վարդանյանը: Վստահությունը նա ամեն ինչից թանկ է գնահատում, իր բոլոր սոցիալական նախագծերում ընտանիքի անդամներ և մեծ թվով գործընկերներ են, որոնց վերաբերյալ նա հստակ գիտի՝ նրանց համար կարևոր է իրենց հեղինակությունը և աշխարհը փոխելու հնարավորությունը: Դա տրամաբանական է՝ աշխատել այն մարդկանց հետ, որոնց գիտես, բայց Վարդանյանն առաջարկում է աճպարարություն անել. դա չի նշանակում, որ «դրսի» մարդիկ նրա մոտ երբեք չեն հայտնվում: Նրանց հետ աշխատել կարող են նրանք, ովքեր պատրաստ են նայել այնքան հեռու, որքան ինքը: «Ինչքան բարձր է վստահության աստիճանը, այնքան քիչ են ծախսերը: Վստահելով՝ մարդիկ անում են ավելի շատ, քան պետք է անեն՝ հաշվի առնելով ստանձնած պարտավորությունները: Իսկ վստահությունը, առաջին հերթին, հիմնված է գիտելիքների վրա»,- ասում է Վարդանյանը: Դեռևս, ռուսական բարեգործության մեջ քիչ է և՛ մեկը, և՛ մյուսը: Հասկանալով դա՝ Վարդանյանը գործընկերների հետ վերակառուցեց Philin-ը: Ոմանք փրկում ենք մարդկանց, ոմանք հոգ են տանում տնտեսական էֆեկտիվության մասին. հենց դրանում է Վարդանյանի մտածելու յուրահատկությունը՝ մտածել համակարգային: Վարդանյանը շատ է սիրում խոսել այն մասին, թե ինչ կարևոր է չկորցնել կապը հայրենիքի հետ, բայց տեղավորվել աշխարհում: Հենց այդ սկզբունքով աշխատում է ևս մեկ նախագիծ՝ UWC Dilijan-ը՝ հենց նույն հայկական Դիլիջանում, որտեղ, ինչպես հայտնի է «Միմինո» ֆիլմից՝ խմելու ջուրն իր որակով զբաղեցնում է երկրորդ տեղն աշխարհում: Այդ դպրոցի մասին բոլորից լավ պատմում է Ռուբենի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, ով նույնպես միշտ աշխատել է ֆինանսական ոլորտում. «Դիլիջանում միջազգային դպրոց ստեղծելու գաղափարն իմ ու ամուսնուս մոտ առաջացավ այն ժամանակ, երբ սկսեցինք մտածել մեր երեխաների կրթության մասին: Մեզ համար կարևոր էր դասավանդողների և սովորողների միջազգային կազմը, ակադեմիական բարձր աստիճանը և ակադեմիական գիտելիքների, սոցիալական ակտիվության ու հասկացողության միջև բալանսը, ինչպիսին պետք է լինի անհատականությունը: Գործող կրթական համակարգը ստեղծվել է ինդուստրիալ հասարակության պահանջների հիման վրա, իսկ ինֆորմացիոնը պահանջում է լրիվ այլ մոտեցում ու այլ կարողություններ»: Այսպես ստեղծվել է դիլիջանյան դպրոցը: Հիմա այնտեղ սովորում են ուսանողներ աշխարհի 72 երկրներից, այդ թվում՝ Եվրոպայից, Ավստրալիայից, Ասիայից ու Աֆրիկայից: Ապագայում պլանավորվում է Դիլիջանում ստեղծել կրթական կլաստեր: Կարելի է ասել, որ դեռահաս Վարդանյանը չէր սխալվել իր կանխատեսումներում: Նա, ամեն դեպքում, վերադարձավ հայրենիք: Նույն դիլիջանյան դպրոցը մասնակցում է Ռուբենի մյուս բարեգործական ակցիային՝ Aurora Humanitarian Initiative-ին, որը նա զարգացնում է Նուբար Աֆեյանի և Վարդան Գրիգորյանի հետ: Aurora Prize-ի մրցութային հանձնաժողովի կազմում է հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին: «Ավրորան» գլոբալ հումանիտար շարժում ստեղծելու փորձ է: Այն գլոկալ է, այսինքն՝ ուղղված է աշխարհին, բայց պահպանում է իր հայկական անհատականությունը: Ռուբեն Վարդանյանին՝ իր նախագծերով, կարելի է ընկալել՝ որպես հարուստ իդեալիստ, ֆանտազյոր, ով պատրաստ է դուրս գալ հարմարավետության տարածքից: «Որոշում ընդունողներից շատերը հաճախ դժվարությամբ են կարողանում պատկերացնել, թե ինչ կարող է լինել մի քանի շաբաթ հետո: Եվ այդտեղ նրանց այցելում է մի մարդ, ով ցանկանում է նախաձեռնել նախագիծ, որտեղ ամեն ինչ կաշխատի 20 տարի անց միայն: Նրանք մտածում են՝ ոնց որ թե վնասակար չէ, թող անի: Այդպես «Տրոյկայում» էլ եղավ: 1990-ականներին մեզ մոտ գալիս էին հանցագործներ միայն նրա համար, որ չէին հասկանում, թե ինչով ենք մենք զբաղվում. աշխատում էինք օտարերկրացիների հետ, կեղտոտ պատմությունների մեջ չէինք ընկնում»,- ասում է Ռուբենն ու ծիծաղում: Նրա ինչի՞ն է պետք այս ամենը: Ռուբենը մտածում է՝ իր մեծ ձեռքում սեղմելով հայկական սուրճով լի բաժակը. «Ինձ համար իրոք կարևոր է իմանալ, թե ինչ աշխարհում են ապրելու իմ երեխաները»: Եվ այս բառերը պաթոսով չեն հնչում, ինչպես որ նրանց հարիր է թվում: Դա ուղղակի նրա իսկ շարունակությունն է՝ գործարարի, սիրող հոր, տնտեսագետի: Վերջիվերջո՝ հայի: «Դե, պատկերացրեք՝ Ճապոնիայից ժամանած տղան ավարտում է Դիլիջանի դպրոցը, դառնում է հաջողակ գործարար կամ ինչ-որ մեծ կազմակերպության ղեկավար, իսկ երբ նրան հարցնում են՝ որտե՞ղ ես սովորել, նա պատասխանում է՝ Դիլիջանում: Չէ՞ որ կրթությունն ամենից շատն է մնում հիշողության մեջ: Դա երկարաժամկետ ներդրում է»,- ժպտում է Ռուբենը: Որպեսզի 15 տարի հետո ամբողջ աշխարհում իմանան՝ որտեղ է լավագույն ջո՞ւրը՝ Սան Ֆրանցիսկոյից հետո, և լավագույն միջազգային դպրոցներից մե՞կը: Նույնպես վատ նպատակ չէ: Հրապարակման պատրաստեց ՌԱԶՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ 168.am

դիտվել է 191 անգամ
Լրահոս
Ստեփանակերտի Սուրբ Աստվածածնի մայր տաճարի ավերnւմը տեղի է ունեցել մարտ ամսին Բյուրեղավանում մեծ թվով բնակիչներ «սրտխառնոց, փսխում, ջերմության բարձրացում» ախտորոշմամբ դիմել են ԲԿ Աղքատությունը իր գլխում է․ ես դրան ի՞նչ ասեմ․ քաղաքացիները՝ Փաշինյանին (video) Այ մոլորվա՛ծ, հետ արի․․․ Խաչիկ Մանուկյանը՝ Արթուր Աբրահամին (video) «Lada Granta»-ն հայտնվել է ձորում․ վարորդի մարմինը մեծ դժվարությամբ դիատարին են մոտեցրել Ես հիմա զանգ եմ հնչեցնում․․․ Դուք կա՛մ մի թիրախ ունեք, կա՛մ․․․ Անժելա Թովմասյան (video) «Լավագույն ընկերները» Իրանը հայտնել է, որ ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակումը քիչ ազդեցություն ունի պարենի մատակարարման վրա ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Բալթիկ ծովի երկնքում ուղեկցել են ռուսական ինքնաթիռներին Սարգսյանի եղբոր աղջկանից կբռնագանձվի «Արենի ՀԷԿ»-ի 39.341 հատ բաժնետոմս, 864 հազար ԱՄՆ դոլարի ավանդ «Ընդդիմությունը սրբելու է Նիկոլին, եթե․․․»․ Երվանդ Բոզոյան (video) ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պաշտոնական այց է կատարել Թուրքիա Արցախցիներին փախած անվանելն էշություն է․․․ քաղաքացիների կոշտ պատասխանները (video) Ովքե՞ր են իրականում Սամվել Կարապետյանի և Ռոբերտ Քոչարյանի ընտրողները․ քաղտեխնոլոգ (video) Այս իշխանությունների գերնպատակը հանրային պառակտումն է, ատելության սերմանումը․ Գառնիկ Դանիելյան Տաճարի ոչնչացման առթիվ «Արցախ Միություն»-ը պահանջում է կառավարությունից վերանայել իր անգործությունը #ՈՒՂԻՂ․ Նիկոլ․․․ լափելուց հետո՝ զուգարան․ Խաչիկ Մանուկյան (Video) Նիկոլի հանձնարարականով գողականները հավաքվել են Եգիպտոսում․․․ Իրանը երկու նավ է կալանել «Եթե Նիկոլն իմանա՝ ինչ է արել Եզրաս Սրբազանը, կգժվի․․․» (video) Գյումրիում պարտությունից հետո ինչպե՞ս Սարիկ Մինասյանին ՀԷՑ-ում տեղավորեցիք․․․ Ռոմանոս Պետրոսյան (video) Նիկոլին ընտրել չկա՛․ քաղաքացի (video) Սպասե՛ք․ Փաշինյանին նոր ցավոտ անակնկալներ են սպասվում խոշոր քաղաքներում․ քաղտեխնոլոգ (video) Արթուր Աբրահա՛մ, էս կորուստները կտեսնես ու պատասխան կտաս․ Հայկ Նահապետյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am