«Հրապարակ» օրաթերթը գրում է․
«Մեր տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը, յուղոտ պաշտոն է ստացել։ Նա տարիներ շարունակ աշխատում էր ԱԺ-ում՝ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խորհրդականն էր, այժմ տեղափոխվել է ՊԵԿ եւ նշանակվել Արաբկիրի հարկային տեսչության պետի տեղակալ։ Այս պաշտոնը երկար ժամանակ թափուր էր, հետո նշանակեցին Սուրիկ Էլոյանին, ով ընդամենը մի քանի օր աշխատեց։
Հետաքրքիր է՝ մարզպետի որդին, ով նաեւ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբոր՝ Նաիրի Սահակյանի փեսան է, ինչքա՞ն կդիմանա հարկայինում։ Հիշեցնենք, որ Ռաֆիկ Գրիգորյանի զավակները Շարմազանովին «ժառանգություն» էին մնացել Սամվել Նիկոյանից, 2011-ից դուստրը՝ Կարինե Գրիգորյանը, այլեւս չի աշխատում օրենսդիր մարմնում, իսկ այժմ էլ որդին դուրս եկավ ԱԺ-ից»։
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը