«Երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունը լրատվամիջոցներից մեկի հարցմանն ի պատասխան՝ պաշտոնական գրությամբ տեղեկացրել է, որ անորակ դիզվառելիքի պատճառով ռազմական տեխնիկայի խափանումներ, ներառյալ 2016 թվականին չեն արձանագրվել: Ասել է, թե ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանի ղեկավարած գերատեսչությունը հերքել է վարչապետ Կարեն Կարապետյանի՝ վերջերս ԱԺ ամբիոնից արած հայտարարությունը, թե ապրիլյան պատերազմի օրերին տեխնիկան չի աշխատել անորակ վառելանյութի պատճառով:
Հատկանշական է, որ վարչապետն իր այս հայտարարությունը կրկնել էր նաեւ նախօրեին՝ Ավանում նախընտրական հանդիպման ժամանակ: «Այո՛, Հայաստանում նախկինում մուտք էր գործում անորակ, նույնիսկ ոչ թե դիզվառելիք, այլ վառելիք: Այն դիզվառելիքի հետ խառնվելու դեպքում տեխնիկան չէր աշխատեցնում»:
ՊՆ հերքումը հաջորդել էր այդ հայտարարությանը: Երեկ մեր դիտարկմանը, թե ՊՆ-ն հերքում է իր հայտարարությունները, Կարեն Կարապետյանն ասաց. «Դե, հերքում են, դուք էլ նայեք իմ պատասխանը»: Փաստորեն, ներիշխանական խուլ պայքարն, այնուամենայնիվ, ընթանում է»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը