Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար հարկավոր է լիարժեք հասկանալ դրա էությունը: Ռուսական RT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Արցախի Հանապետության ժողովրդի պայքարը ինքնորոշման համար է: Այդ պայքարը համահունչ է ինչպես այն ժամանակ ԽՍՀՄ օրենսդրությանը, այնպես էլ միջազգային իրավական նորմերին: Այն ամենը, ինչի մասին բարձրաձայնում էր Լեռնային Ղարաբաղ ժողովուրդը, լիարժեք մտնում է այն գործընթացների տրամաբանության մեջ, որոնք ձևավորում էին 20-րդ դարի աշխարհա- քաղաքական քարտեզը: Սակայն Արցախի ժողովրդին հակադրվեց ռազմական ճանապարհը և 4 տարվա ընթացքում շրջակա բարձունքներից հեշտ խոցելի ազգը ստիպված էր պայքարել իր գոյության համար: Ամեն օր Ստեփանակերտի, Շուշիի, փոքր այլ քաղաքների վրա տասնյակ ռումբեր էին գցում ու ավիահարվածներ հասցնում, հրետակոծում էին: Չնայած ուժերի և ռեսուրսների անհամաչափությանը, Արցախի ժողովուրդը կարողացավ պաշտպանել իր ինքնորոշման իրավունքը: Արդեն ավելի քան 23 տարի Արցախում մեծանում է անկախության սերունդը, մարդիկ, ովքեր այլ պետության կազմում չեն ապրել և նրանք իրենց սուվերենությունը ընդունում են որպես անհերքելի իրողություն: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ճանապարհը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է` երկրի անկախության ճանաչման եղանակով:
Չնայած այն հանգամանքին, որ Արցախը միջազգայնորեն ճանաչված չէ` այդ երկրի բնակչությունը կարողացավ ապացուցել, որ նույնիսկ այդ պայմաններում հնարավոր է կառուցել սեփական անվտանգության համակարգը, դատաիրավական համակարգը, երկրի կառավարման ժողովրդավարական ինստիտուտները: Ես կարծում եմ, որ առանց այս իրողությունները լիարժեք հաշվի առնելու հակամարտության կարգավորումն անհնար է»,-նշել է ՀՀ պաշտպանության նախարարը:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը