Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, Արաբկիրի թիվ 2 ընտրատարածքում «Ծառուկյան դաշինքից» առաջադրված Զոհրաբ Զոհրաբյանը Հայելի ակումբում կարծիք հայտնեց, որ Դոնալդ Թրամփն ու Գագիկ Ծառուկյանը շատ նման են իրար:
«Նա լինելով բիզնես աշխարհի ներկայացուցիչ, մտավ քաղաքականություն և նոր մոդել բերեց: Կարծրատիպ կոտրվեց: Ես ուզում եմ, որ գրագետ հայերը աշխարհայացքը լայնացնեն, տեսնեն՝ ուրիշ երկրներում ինչ է կատարվում»,- ասաց նա:
Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի՝ երկու տարի առաջ քաղաքականությունից հեռանալուն և փակված էջը բացելուն, Զոհրաբ Զոհրաբյանը նշեց, որ բոլոր տեղերում էլ նման բաներ լինում են: «Էդ մարդը միշտ օգնել է: Դա ընտրություններից առաջ էլ է արվել, ընտրություններից հետո էլ է արվելու: Իմ անձնական քարոզարշավի ժամանակ մարդիկ մոտենում են տարբեր սոցիալական հարցերով, մեկը աչքի վիրահատության կարիք ունի, մեկը՝ դեղի, բայց մենք փորձում ենք նրանց հասկացնել, որ կա առողջապահության ոլորտ, ուղղություն ենք ցույց տալիս մարդուն: Եթե մարդն ունի աղբահանության խնդիր, ասում ենք՝ դիմեք Սանիտեկին: Ճանապարհներն ենք ցույց տալիս, բայց մարդիկ մեղավոր չեն, որ տարրական սահմանադրությունը չգիտեն»:
Այնուհետև Զոհրաբ Զոհրաբյանը նաև նշեց, որ դեմ է, որ իրենց դաշինքը կոալիցիա կազմի ՀՀԿ-ի ու որևէ այլ քաղաքական ուժի հետ:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը