Մանրամասներ են հայտնի դարձել Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում տեղի ունեցած միջադեպից: ՀՀԿ-ականները, Երանոսյան եղբայրների աջակցությամբ կրկին հարձակման են ենթարկել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ակտիվիստների նկատմամբ:
Դեպքի մանրամասներն առավել մտահոգիչ են այն պատճառով, որ ՀՀԿ-ականները գործել են ադրբեջանցի դիվեսանտների եւ հրոսակների ոճով:
Այսպես, այսօր նրանք շրջապատել եւ ծեծի են ենթարկել 17-ամյա մի երիտասարդի: Դաժան ծեծի արդյունքում նա ստացել է ձեռքի կոտրվածք: Ծեծն ավարտելուց հետո ՀՀԿ-ական ակտիվիստները պատանուն ասել են, որ նա իր հարազատներին հայտնի, որ դա հենց իրենք են արել: Երբ տղայի հարազատները եկել են գյուղամեջ, գյուղապետարանից դուրս են վազել ինքնաձիգներով եւ այլ գործիքներով զինված հրոսակները, որոնց գործողությունների արդյունքում վիրավորվել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի երեք ակտիվիստ, որոնք այժմ գտնվում են հիվանդանոցում:
Հակոբ, Արայիկ եւ Մելիք Մելքոնյաններին այցելել են դաշինքի ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ Էլինար Վարդանյանը եւ Ստեփան Մարգարյանը:
Եւս մեկ տուժած՝ Սասուն Սաֆարյանը գտնվում է Վաղարշապատի հիվանդանոցում:
Top-News.am
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը