Պաշտոնյանները կհավաքվեն նախագահականում
Hayeli.am-ին տեղեկություններ են հասել, որ Սերժ Սարգսյանը վաղը՝ ժամը 17.00-ին, նախագահական է հրավիրել բոլոր բարձրաստիճան պաշտնյաններին՝ նախարարներին, մարզպետներին, ուժային կառույցների ղեկավարներին: Նախագահը խոսելու է քաղաքական իրավիճակի մասին, հայտարարելու է ՀՅԴ-ի հետ համագործակցության, տրվելիք պորտֆելների մասին: Հիշեցնենք, որ արդեն երկար ժամանակ է քննարկվում է ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիա կազմելու մասին խոսակցությունները, որոնց պետք է հետևի ՀՅԴ-ականներին պաշտոններ բաշխելու պրոցեսը: ՀՅԴ-ի հետ ծավալված կոալիցիոն բանակցությունների արդյունքում որոշվել է, որ Դաշնակցությանը տալու են ՏԿՆ- ն այն անջատելով ԱԻՆ-ից, Էկոնոմիկայի նախարարությունը և ԿԳ նախարարությունը: Ըստ այդմ` ՀՅԴ-ն ՏԿՆ պորտֆելը կտա Դավիթ Լոքյանին, Էկոնոմիկայի նախարար կնշանակվի Արծվիկ Մինասյանը, ԿԳ նախարար` Լևոն Մկրտչյանը:
