Արդեն հայտնել էինք, որ ԵԼՔ դաշինքի անդամները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քարոզարշավ էին իրականացնում Երևանի Կենտրոնում, որը մեկնարկել էր Վարդանանց փողոցից: Բազմաթիվ շենքերի մոտով անցնելով և իրենց նախընտրական ծրագրերը ներկայացնելով` դաշինքի անդամները հասան նաև Սիլաչի թաղամաս, որտեղ դաշինքի անդամների և թիվ 4-րդ ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից առաջադրված վարկանիշային թեկնածու Հակոբ Բեգլարյանի թիմակիցների միջև փոքրիկ միջադեպ տեղի ունեցավ:
Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ ՀՀԿ շտաբից դուրս եկան մի քանի գինովցած երիտասարդներ և ԵԼՔ դաշինքի անդամներին հյուրասիրեցին ՀՀԿ կոնֆետները՝ «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսով վրան գրված: Ի պատասխան էլ դաշինքի անդամները նրանց տվել են իրենց թռուցիկները, որոնք ՀՀԿ-ականները պատռել են, որից հետո էլ դաշինքի անդամները գետին են գցել կոնֆետները: Այս ամենը հանգեցրել է լարվածության երկու կողմերի միջև, որը սակայն հնարավոր եղավ հարթել: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը բարձրախոսով հայտարարել է՝ «Կորչի Բեգլարյանի կլանը»:
armlur.am
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը