Իմ ժողովուրդն ապրանք չէ.Ժողովուրդը պիտի գիտակցի.Սասուն Միքայելյան
«Ելք» դաշինքի ցուցակով առաջադրված Սասուն Միքայելյանը Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ,պատասխանելով հարցին,թե ընտրություններից հետո ո՞ր քաղաքական ուժերի հետ են պատկերացնում համագործակցությունը, պատասխանեց. «Այն ուժերի հետ, որոնք իրենց կդրսևորեն այս քարոզարշավի ընթացքում, երբ պարզ կլինի, թե ուր են ուզում տանել և ինչ են ուզում անել ժողովրդի համար»։ Ինչպե՞ս եք գնահատում հնարավորությունները Կոտայքի մարզում, որտեղ առաջադրվել է նաև Գագիկ Ծառուկյանի փեսան, մարդիկ, ում հետ դժվար է մրցակցել: «Իմ սպասելիքն իմ ժողովուրդն է: Որ մարդիկ այսօր գալիս, հոխորտում են՝ մենք մեծ կապեր ունենք ՀՀ-ում, այն անձինք, ովքեր գերհարստացած են ժողովրդի հաշվին և ուզում են գնեն իմ ժողովրդին… իմ ժողովուրդն ապրանք չէ։ Ժողովուրդը պիտի գիտակցի։ Ինքնասիրության հարց կա նաև:«Մեկի ձեռքից խլելով, թալանելով, գռփելով» ճանաչելի չի դարձել, այլ իր ծառայություններով ժողովրդին»,- ասաց Սասուն Միքայելյանը: Անդրադառնալով սոցիոլոգիական հարցումներին՝ Սասուն Միքայելյանն ասաց, որ սոցիոլոգիական հարցումներին չի հավատում։ «Իրենք մեզ միշտ ցածր տոկոսներ են տալիս, որ ժողովրդի մեջ վստահություն չառաջանա, ասեն՝ միևնույն է, սրանք էլ չեն կարող անցնել, լավն այն է՝ գնանք նրանց ձայն տանք»,- ասաց նա։ Սասուն Միքայելյանն ասաց, որ իրենց շանսերը մեծ են՝ միևնույն ժամանակ հիշեցնելով Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ ժողովուրդ, ինչպես անեք, այնպես էլ կլինի։ «Ժողովո՛ւրդ, ձեր ձեռքում է, երբևիցե մի մտածեք, որ բան չի փոխվի, կամ ձեր մի ձայնը ոչինչ չի փոխի։ Հենց մի ձայնով է դառնում հազար, հարյուր հազար։ Յուրաքանչյուրի ձայնն արժեք ունի»,- ասաց նա՝ կոչ անելով վստահել «Ելք» դաշինքին։
