Հայաստանի տնտեսությունը գրավիչ է դառնում ամերիկյան ներդրումների համար. դեսպան
Հայաստանի տնտեսությունը հասել է կայացման ու բարեփոխումների մի մակադակի, որով գրավիչ է դառնում ամերիկյան ներդրումների համար: Այս մասին ասել է ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը դեսպանատան կողմից կազմակերպված օնլայն հարցուպատասխանի ժամանակ` պատասխանելով օգտատերերից մեկի հարցին: «Նախագահ Օբամայի մեկնաբանություններն արտացոլում են Հայաստանում դեսպանության ու ԱՄՆ կառավարության առաջնահերթությունները, ամերիկյան ներդրումներն ու առևտրի ծավալի մեծացումը: Անցած տարի եղան կարևոր զարգացումներ, այդ թվում, Որոտանի հիդրոկասկադի գործարքը` ամենախոշոր ամերիկյան մեկանգամյա ներդրումը Հայաստանում: Նաև Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ստորագրվեց Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը: Այն նախատեսված է օգնել երկու երկրների կառավարություններին առևտրի խոչընդոտների երկուստեք վերացման հարցում»,- ասել է դեսպանը:
