«Ոչ լեգիտիմ խորհրդարան է լինելու». Լյովա Խաչատրյան
Արագածոտնի մարզում Ծառուկյան դաշինքի պատգամավորության թեկնածու Լյովա Խաչատրյանը Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց,որ քարոզարշավ չկա, կա քարոզարշավի իմիտացիա: «Քարոզարշավը չի սկսվել, այլ սկսվել է ձայների առք ու վաճառք՝ բոլոր ուժերի մոտ:Մեր քարոզարշավն այս առումով տարբերվում է:Մարդիկ իրենց փրկությունը տեսնում են Գագիկ Ծառուկյանի մեջ»,-նշեց նա: Պատգամավորի թեկնածուն չի տեսնում իշխանափոխության կարիք, քանի որ ընտրարշավի ընթացքում իշխանությունը դարձել է ժամանակավոր. «Իշխանությունն իրեն այլևս իշխանություն չի զգում, բոլոր պաշտոնյաները ինչ-որ բազարների մեջ են կապված ընտրությունների հետ, մոռացել են նույնիսկ իրենց աշխատանքը: Հիմա նրանք ժամանակավոր իշխանություն են: Խոսել իշխանափոխության մասին, անիմաստ է: Ժողովուրդն ում շատ ձայն տվեց, նա էլ կգա իշխանության»:
