«Իմ տղուն տարել են բանակ եւ Սեյրան Օհանյանը իրեն շատ նորմալ է պահել». Սասուն Միքայելյանը՝ Սեյրան Օհանյանի հետ հարաբերությունների մասին
Այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը «Ելք» դաշինքից թիվ 10 ընտրատարածքում առաջադրված Սասուն Միքայելյանը, անդրադառնալով Կոտայքի մարզում քարոզարշավի ընթացքում Սեյրան Օհանյանի՝ իր շտաբ այցելելուն, ասել է, որ Սեյրան Օհանյանն իր ընկերն է: «Եթե ես էլ գնայի ինչ- որ տեղ քարոզարշավի, ես էլ կգնայի Սեյրան Օհանյանի շտաբ: Ես քաղաքականության մեջ մտնելով ոչ կարամ իմ անցյալը ջնջեմ, ոչ էլ էդ մարդն եմ, որ ջնջեմ: Մենք Սեյրան Օհանյանի հետ երկար ճանապարհ եք անցել եւ շատերի հետ իմ հարաբերությունները պահում եմ եւ կպահեմ մինչեւ վերջ, անկախ քաղաքական հայացքներից: Իմ մոտ վիրավորանք չկա. երբ ես կալանավայրում եմ եղել, իմ տղուն տարել են բանակ եւ Սեյրան Օհանյանը իրեն շատ նորմալ է պահել»,- նշել է նա: Տեսանյութը՝ շուտով
