ՌԴ-ն Հայաստանի առևտրատնտեսական առանցքային գործընկերն է.Սերժ Սարգսյան
Նախագահ Սերժ Սարգսյանը «Известия»-ին տված հարցազրույցում ասել է.«Ռուսաստանը Հայաստանի առևտրատնտեսական առանցքային գործընկերն է:ԵԱՏՄ անդամակցությունից հետո մեր առևտրային և տնտեսական հնարավորությունները զգալիորեն ընդլայնվել են, որի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ մեր առջև բացվել է ԵԱՏՄ անդամ երկրների 180-միլիոնանոց սպառողական շուկան»: «Միությունը հնարավոր է դարձնում ծառայությունների և ապրանքների, ինչպես նաև աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժը:Սա, անկասկած, մեծ առավելություն է», - հավելել է նա: Հայաստանի նախագահը ընդգծել է, որ երկրի առրևտրատնտեսական առանցքային գործընկերներից և տնտեսության մեջ գլխավոր ներդրողներից մեկը Ռուսաստանն է: «Այս տարի լրանում է մեր քաղաքական հարաբերությունների հաստատման 25 և բարեկամության, համագործակցության ու փոխադարձ օգնության պայմանագրի 20-րդ տարին: Բայց մենք մտադիր չենք կանգ առնել ձեռք բերածի վրա: Մեր համագործակցության ներուժը, անխոս, ավելի լայն է», - ընդգծել է նա:
