Շատ երկար տարիներ պետք է անցնեն, որ ՀՀԿ-ն նմանվի Կոմկուսին. Կոմկուսի քարտուղար
«Առավոտ»-ը Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանին հարցրել է, թե Կոմկուսը այդքան մեծ թվով բանվորների ու գործազուրկների տանում է խորհրդարան, որ ինչ անի, Սարգսյանը պատասխանել է. «Մեր իշխանության տարիներին երկիրը առաջ տարան բանվորն ու գյուղացին, բանվորները ՀՆԱ-ի 80 տոկոսն էին տալիս, գյուղացիները՝ 17-18 տոկոսը, բոլորը հավասարապես օգտվում էին բոլոր հնարավորություններից, մենք ունեինք այնպիսի բանվոր դասակարգ, զարգացած, հայրենասեր, որ ցանկացած ինտելիգենցիայի ներկայացուցիչ կնախանձեր, այդ է պատճառը, որ մենք մեր շարքերը հպարտորեն ընդգրկել ենք բանվորներին ու բանվորուհիներին, նրանց համագործակցությունը բերում է բարձր որակ»։ Թերթի դիտարկմանը, թե Կոմկուսին շատ են նմանեցնում ՀՀԿ-ին, պարոն Սարգսյանը արձագանքել է. «Շատ երկար տարիներ պետք է անցնեն, որ ՀՀԿ-ն նմանվի Կոմկուսին, նրանք ուզում են մեր աշխատաոճին նմանվել»:
