Մնացը չափն անցել է, նախագահն էլ կարգի է հրավիրել
Շաբաթ օրը Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Արագածոտնի մարզի ՀՀԿ-ական գյուղապետերի ու կուսակցության տարածքային ցուցակով առաջադրված թեկնածուների հետ։ Համայնքապետերը խնդրահարույց հարցեր ու դժգոհություններ են արտահայտել, մասնավորապես, ներկայացնելով, որ իրենց ընտրատարածքում բավականին անհասկանալի իրավիճակ է ստեղծվել, գործող ՀՅԴ-ական մարզպետը մի կողմից է փորձում ճնշումներ գործադրել, մյուս կողմից ՀՀԿ-ի թեկնածուներն են։ Պատգամավոր ու միեւնույն ժամանակ թեկնածու Մնացական Մնացականյանը գերազանցել է բոլորին, նա Սերժ Սարգսյանին բողոքել է, որ համայնքապետերին ուղղորդում են նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբոր համար աշխատել, մեկ ուրիշ թեկնածուն դատախազի աջակցություն ունի, երրորդը՝ ազդեցիկ բարձրաստիճան պաշտոնյայի, ինքն էլ մնացել է առանց աջակցության: «Ինչ անեմ, ես էլ գնամ Պուտինին ասեմ ինձ աջակցի»,- հումոր է արել Մնացականյանը, ինչը նախագահի կողմից լավ չի ընկալվել հակադարձ հեգնանք է հնչել․«Չէ, ավելի լավ ա հասի Օբամային»։
