Ալիևը կայցելի Իրան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի վերջին պաշտոնական այցով կմեկնի Իրան։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսուն Պակայինը, հաղորդում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը: «Այցի ժամանակ կստորագրվեն տնտեսական ու էներգետիկ ոլորտներին առնչվող փաստաթղթեր»,-նշել է դեսպանը:
