Հո ապրանք չե՞ն, որ գնեն.Տարոն Մարգարյանը՝հանձնաժողովի անդամներին գնելու լուրերի մասին
ՀՀԿ-ի շանսերն ընտրություններում «բավարար» են.Ավանի վարչական շրջանի մշակույթի տան մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ, ՀՀկ ցուցակի երկրորդ համարը ներկայացնող Տարոն Մարգարյանը : Ավանում մարդկանց ցուցակագրումների լուրերի մասին խոսելով, նշեց, որ բոլոր ընտրություններից առաջ էլ նման խոսակցություններ եղել են, ու դա միայն Ավան վարչական շրջանին չի վերաբերում, սակայն, նրա խոսքով, այդ դեպքերի վերաբերյալ փաստեր չկան: Տ. Մարգարյանն ասաց, որ իրենք բացառում և դատապարտում են այդ երևույթը: Կարծիք կա, որ Դուք աջակցում եք Ձեր բարեկամ Ռոբերտ Սարգսյանին,հետաքրքրվեցին լրագրողները ,ինչին ի պատասխան Տարոն Մարգարյանն ասաց,որ որ Ռոբերտ Սարգսյանն աջակցության կարիք չունի. «Ավանցիներն աջակցում են Ռոբերտ Սարգսյանին»: Հարցրեցին , թե՝ ասում են՝ Միհրան Պողոսյանը գնել է ձեր այստեղի հանձնաժողովի անդամներին, Տ. Մարգարյանն այսպես արձագանքեց. «Հո ապրանք չե՞ն, որ գնեն: Դա ես ուղիղ վիրավորանք եմ ընդունում: Նման բան չկա, չի կարող լինել, քաղաքացուն չեն կարող գնել, քաղաքացին անգին է, իսկ մեր թիմակիցներն անգին ու անգին են»: Անդրադառնալով նրան, թե ինչպե՞ս ինքը հայտնվեց ՀՀԿ-ի ցուցակի 2-րդ համարում՝ քաղաքապետն ասաց, որ կարծում է՝ նշանակություն է ունեցել իր անցած ճանապարհը: Այն մասին, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի մասնակցում քարոզարշավին, արդյոք նրա՞ համար, որ վստահություն չունի հանրության մոտ, Տ. Մարգարյանն այսպես արձագանքեց. «ՀՀԿ-ի թեկնածուն վարչապետն է, ու այսօր մենք պաշտպանում ենք ՀՀ վարչապետին՝ որպես կառավարության ղեկավար, այն բարեփոխումները, փոփոխությունները, որ իրականացնում ենք, վարչապետն է իրականացնում, ու դրա համար էլ նա է ներկայացնում հանրությանը»:
