Ոչ մեկին զոռով չեն բերում.Տարոն Մարգարյանը` Միհրան Պողոսյանի արարքի մասին
Լրագրողները Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից հետաքրքրվեցին,թե ինչպե՞ս է քաղաքապետը վերաբերվում իր թիմակիցների, մասնավորապես՝ Միհրան Պողոսյանի կուսակիցները կամ այլ կուսակցության ներկայացուցիչներ զինվորների մայրերի են բերում քարոզչության, նշեց, որ ոչ մեկին զոռով չեն բերում և շնորհակալություն հայտնել չեն տալիս: Ի պատասխան հարցի, թե արդյոք ճի՞շտ են տեղեկությունները, որ իր և Միհրան Պողոսյանի հարաբերությունները լարված են, Տարոն Մարգարյանը հերքեց՝ ասելով. «Միհրան Պողոսյանը, ինչպես նաև՝ Ռոբերտ Սարգսյանը, իմ թեկնածուներից են, որոնց աջակցելու ենք»: Դիտարկմանը, որ դուք ՀՀԿ համամասնական ցուցակի 2-րդ հորիզոնականում եք, արդյոք նշանակում է, որ արդեն ավագանու ցուցակը գլխավորելու առաջարկ եք ստացել, քաղաքապետը նշեց, որ դեռ վաղ է այդ մասին խոսել, ընտրություններից հետո պարզ կլինի: Իսկ հարցին, թե ցանկանում է շարունակել իր աշխատանքը քաղաքապետի պաշտոնում, վերջինս հստակ պատասխան չտվեց, սակայն նշեց, որ դեռ կիսատ գործեր ունի:
