Ես չէի շտապի. Դմիտրի Պեսկովը՝ Սիրիայում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիրմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ Մոսկվան իբր հանդես է եկել մարտի 1-ից Սիրիայում ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկով, տեղեկացնում է LifeNews-ը: «Գործընթացը շատ փխրուն է, ընթանում է համաձայնություն, ու չի կարելի ասել ինչ-որ համերաշխության մասին սիրիական կարգավորման գործընթացում: Դուք գիտեք, որ Ռուսաստանը հետևողականորեն ջանքեր է գործադրում սիրիական հակամարտության կարգավորման համատեքստում մյուս երկրների հետ, որոնք գործընթացի մաս են: Ես չէի շտապի»,-ասել է նա:
