Սեյրան Օհանյանը՝ Ջրառատի դեպքի մասին
րևանի վետերանների միությունում կազմակերպված նախընտրական քարոզարշավից հետո լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձավ Ջրառատում տեղի ունեցած դեպքին: Նա նաընդունելի համարեց նման ոտընձգությունները հանրահավաքի ժամանակ: «Իմ թիմակիցների հետ միջադեպ է եղել, այդ կռվից հետո նաև փորձել են զենք կիրառել, բայց իմ թիմակիցների հմուտ գործողություններով այդ զենքը ձեռքից վերցվել է, հանձնվել իրավապահ մարմիններին: Հիմա իրավապահ մարմիններն օրենքի շրջանակներում աշխատում են, և ես հորդորել եմ, որ այդպես չի կարելի. երբ տեղի է ունենում միջադեպ, միայն մեկ կողմի մարդկանց են ձերբակալում, ասել եմ՝ հավասարաչափ բոլորին կտանեք, թե չէ՝ մենք այլ միջոցների կդիմենք: Օրինական միջոցների մասին է խոսքը»,- մանրամասնեց Օհանյանը: Ըստ նրա՝ միջադեպի պատճառը իրենց հանրահավաքում գտնվող մարդկանց թույլ չտալն է, որ մասնակցեն, ու վիրավորել, հայհոյանք տալն է. «Մենք ոչ մեկին չենք վիրավորում, բոլոր քաղաքական ուժերն էլ մեզ համար առողջ մրցակիցներ են, մեր հայրենակիցներն են»:
