Հարավային Օսիայի ԶՈւ ստորաբաժանումները կարող են մտնել Ռուսաստանի ԶՈւ կազմի մեջ
Ռուսաստանի կառավարությունը նախագահին է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է Ռուսաստանի և Հարավային Օսիայի միջև կնքել համաձայնագիր, որով հարավօսական զինված ուժերի ստորաբաժանումները կանցնեն Ռուսաստանի զինված ուժերի ենթակայության տակ: Համաձայնագիր կնքելու նախագիծը հրապարակվել է Ռուսաստանի իրավական տեղեկատուկայքում: Համաձայնագրի նախագծում նշվում է, որ դրա կնքումից հետո եռամսյա ժամկետում Հարավային Օսիայի զինված ուժերի՝ «խաղաղ ժամանակ գործող» (գործնականում բոլոր — խմբ) ստորաբաժանումներում ծառայող անձնակազմը դուրս է գալու ծառայությունից և պայմանագրային ծառայության անցնի Հարավային օսիայի տարածքում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայում: Այս պահին փաստաթուղթը դեռ նախագծի կարգավիճակում է, Ռուսաստանի նախագահի հավանությունը ստանալուց հետո ՌԴ դիվանագիտական կառույցները բանակցություններ են սկսելու հարավօսական կողմի հետ՝ համաձայնագիրը կնքելու համար: Դրանից հետո էլ երկու պետությունները պետք է վավերացնեն այն: Նյութի մանրամասները կարդացեք razm.info–ի կայքում
