«Պարոն հարգելի Մուկուչյան, հո չե՞մ ասում՝ ձեզ տալիս եմ, ձեր ձայնը ինձ կտաք». Գագիկ Ծառուկյան
Այսօր «Ծառուկյան» դաշինքը Գագիկ Ծառուկյանը Թալինում նախ իր խոսքն ուղղեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին. «Ես ո՛չ պաշտոնի, ո՛չ էլ փողի խնդիր չունեմ, ո՛չ էլ ճանաչման: Աստծո կամոք, ամեն ինչ էլ կա: Տիգրան Մուկուչյանը որոշում ա կայացրել, դե, գիտեն՝ Ծառուկյանը բարեգործ, ժողովրդի կողմից սիրված մարդ, մեկը մի հարցով դիմում ա՝ մեկը լույս չունի, մեկը ջուր չունի, մեկի երեխան է հիվանդ, ասում եմ՝ օգնեք, բայց դա չի նշանակում, որ ասում եմ՝ ես ձեզ օգնում եմ, ինձ ձայն տվեք: Ձեր ցավը տանեմ, մարդը կարիքի մեջ ա, ասում ա՝ պարոն Ծառուկյանին զգուշացրեք՝ դատի կտամ, դա ընտրակաշառք ա: Պարոն հարգելի Մուկուչյան, հո չե՞մ ասում՝ ձեզ տալիս եմ, ձեր ձայնը ինձ կտաք, մարդ եմ, եթե այսօր պահանջ կա, բոլորն էլ այսօր գիտեն, չի կարող պատահի, որ մեկը Ծառուկյանին դիմած լինի, համապատասխան՝ Ծառուկյանն օգնած չլինի»,- հայտարարեց Գ. Ծառուկյանը:
