Մենք չգիտենք՝ որն է Հանրապետականի, որն է Բարգավաճի արժեքային հիմքը.ՀԿԿ
ՀԿԿ համամասնական ցուցակով առաջադրված Արմինե Դավթյանը Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց.«Ցանկացած կրթական համակարգ, որպես պետության հիմք, աճող սերնդի մոտ պետության գաղափարախոսության հիմքեր է դնում, մինչդեռ այսօր չունենք այդ գաղափարական հիմքերը:Մենք չգիտենք՝ որն է Հանրապետականի, որն է Բարգավաճի արժեքային հիմքը, որն է նրանց գաղափարախոսական հիմքը: Ամերիկան կայացել պրագմատիստական գաղափարախոսության հիման վրա, Եվրոպան կայացած է հումանիզմի, էքզիստենցիալիզմի հիման վրա, մեզ միայն թե փող տան, մենք էս էլ կանենք, էն էլ կանենք»: Այսօր շատերը հեգնում են, թե կոմունիստական կուսակցության գաղափարախոսությունն անցած դարաշրջանի է, իրականությանը չի համապասատխանում, քանի որ այսօր կոմունիստական գաղափարախոսության մեծ պահանջարկ կա,ասաց նա:
