Թուրքիայում ժողովրդավարությունը ապամոնտաժվում է. Շուլց
РИА Новости-ն փոխանցում է,որ Եվրախորհրդարանի նախկին ղեկավար, Գերմանիայի կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը հայտարարել է այն մասին,որ Թուրքիայում ժողովրդավարությունը ներկայում աստիճանաբար ապամոնտաժվում է: «Աշխարհում ավտորիտար ուժերի կողմից հանրության վրա ճնշումը ուժեղանում է: Նրանք ցանկանում են մեզ և հասարակությանը պարտադրել իրենց քաղաքականությունը, արժեքները, որոնք հակասում են մեր պրոգրեսիվ արժեքներին: Նրանք կողմ են ազգային իզոլացմանը… նրանք ակտիվ կերպով իրականացնում են սոցիալական, էթնիկ, կրոնական տարանջատում, մարդկանց իրար դեմ են տրամադրում: Միացյալ Նահանգներում, օրինակ, մարդկանց մուտքը սահմանափակել են կրոնական կամ ազգային պատկանելիության հիմքով: ԶԼՄ-ի ազատությունը հարձակման է ենթարկվում: Իսկ Թուրքիայում ներկայում ժողովրդավարությունը աստիճանաբար ապամոնտաժվում է», -ասել է Շուլցը:
