Ռուսաստանն անսպասելի ստուգումներ է սկսել Հայաստանի և Աբխազիայի ռազմաբազաներում
Հարավային ռազմական օկրուգում հայտարարել են զորքերի մարտունակության անսպասելի ստուգումների մասին, որոնց ներգրավված են 6 հազար զինծառայող և 1,5 հազար միավոր տեխնիկա: Այս մասին հաղորդում է RIA Novosti գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային ռազմական օկրուգի հայտարարությանը: «Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարը հայտարարել է Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում, Աստրախանի և Վոլգոգրադի շրջաններում, Կարաչաևո-Չերկեսիայում և Ադիգեայում, ինչպես նաև Հայաստանի և Աբխազիայի Հանրապետություններում տեղակայված ռուսական ռազմաբազաների մի շարք զորամիավորումների մարտունակությունը ստուգելու անպսասելի մեկնարկի մասին: Հիմնական նպատակը ստուգելն է՝ որքան են ստորաբաժանումները պատրաստ խնդիրներ իրականացնել, ինչպես նաև գնահատել մարտական պատրաստվածությունը: Անպասելի ստուգմանը ներգրավված է ավելի քան 20 շտաբ և ռազմական կառավարման այլ օրգաններ: Իրականացվելու են նաև տակտիկական զորավարժանքներ՝ մարտական կրակոցներով»,-ասվում է հաղորդագրության մեջ:
