Ռուսաստանը սնանկության շեմին է կանգնած. Ջորջ Սորոս
Ֆինանսիստ Ջորջ Սորոսը կարծում է, որ Ռուսաստանին 2017թ. կարող է սնանկություն սպառնալ, երբ վրա հասնի արտաքին պարտքերի մեծ մասի մարման ժամկետը։ Դրանից խուսափելու համար Պուտինը ուզում է նպաստել Եվրամիության տապալմանը։ «Պուտինի ռեժիմին սնանկություն է սպառնում 2017թ., երբ վրա կհասնի արտաքին պարտքերի մեծ մասի մարման ժամկետը»,- նախազգուշացրել է միլիարդատեր Սորոսը Project-syndicate.org նախագծի հրապարակած սյունյակում։ Նրա խոսքով՝ Պուտինին իշխանության գլուխ մնալու գործում կարող է օգնել Եվրամիության փլուզումը, որը Ռուսաստանին կազատեր պատժամիջոցների մի մասից։ Հենց ԵՄ-ին փլուզման դրդելու ցանկությունն էլ թելադրում է Սիրիայում Ռուսաստանի վարած քաղաքականությունը։ Սորոսը կարծում է, որ ԵՄ առաջնորդները մեծ սխալ են թույլ տալիս՝ համարելով, որ Պուտինը ԻՊ-ի դեմ պայքարում իրենց պոտենցիալ դաշնակիցն է։
