Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Յըլդըրըմը խոստացել է կոշտ պատասխան տալ Նիդեռլանդների իշխանությունների գործողություններին, որոնք չեն թույլատրել Թուրքիայի ընտանիքի և սոցիալական հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայամ Քայային մուտք գործել Ռոտերդամում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության տարածք և հանդիպել Ռոտերդամում բնակվող թուրքերի հետ:
«Մենք վճռականորեն բողոքում ենք Նիդեռլանդների իշխանությունների գործողությունների դեմ: Անկարայի պատասխան միջոցառումները կլինեն կոշտ: Թուրքիայի և դիվանագիտական անձեռնմխելիություն ունեցող նախարարի վրա ճնշումը անթույլատրելի է»,- Յըլդըրմի խոսքերը մեջբերել է Anadolu գործակալությունը:
Հիշեցնենք, որ այս գիշեր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մի քանի հարյուր կողմնակից բողոքի ակցիա է անցկացրել Ռոտերդամում Թուրքիայի հյուպատոսության մոտ: Տեղի իշխանությունները հեծյալ ոստիկանություն և ջրցաններ են կիրառել տարածքից ցուցարարներին հեռացնելու համար, իսկ ցուցարարները ոստիկանների ուղղությամբ նետել են քարեր և շշեր:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից