«Ժողովուրդը պիտի աղքատ լինի, որ նայի իշխանության ձեռքին». իշխանության տեսլականը՝ ըստ Բագրատյանի
Տավուշի մարզի Կողբ համայնքում ընտրողների հետ հանդիպմանը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համապետական ցուցակի 2–րդ հորիզոնականը զբաղեցնող Հրանտ Բագրատյանը ասել է, թե Ազգային ժողովը այս երկրի կարևորագույն օրենքները ընդունելու և մեր հայրենիքի ճակատագրին առնչվող օրենքներ ընդունելու տեղ է, իսկ գործող իշխանության շատ ներկայացուցիչներ այն ընկալում է պարզապես գումար աշխատելու և առավելություններ ձեռք բերելու պարբերակ, և իշխանության նպատակն է, որ ժողովուրդն աղքատ լինի: «Ժողովուրդը պիտի աղքատ լինի, որ նայի իշխանության ձեռքին, որ նայի՝ ով ընտրակաշառք կտա, որովհետեւ եթե հարուստ լինի, ընտրակաշառք չեք վերցնի, իﹾնչ կնշանակի հարուստ մարդու համար 10-20 հազար դրամ ընտրակաշառքը: Գործող քաղաքական ուժի նպատակն է, որ դուք աղքատ լինեք, որ ընտրակաշառք վերցնեք, եթե չվերցնեք, ընտրություն կլինի, եթե ընտրություն լինի, իրենք չեն ընտրվի»,- ասել է նախկին վարչապետը:
