Վիգեն Սարգսյանը որոշել է՝ այլևս չի հորինելու. տեսանյութ
Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանը՝ Սյունիքի մարզում ԵԿՄ անդամների, կամավորականների, զոհված զինծառայողների ու ազատամարտիկների ընտանիքների հետ հանդիպմանը, որին ներկա էր նաև Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, բարձր գնահատեց կամավորականների ինստիտուտի ներդրումը ինչպես Արցախյան ազատամարտի, այնպես էլ ապրիլյան քառօրյայի օրերին:
Նա անդրադարձավ նաև առկա խնդիրների վերաբերյալ ՀՀԿ թիմի պատկերացումներին՝ ասելով, որ պետք է այնպես անենք, որ չինովնիկը, պաշտոնյան չհամարի, որ իր պաշտոնը առավելություն է և գիտակցի, որ դա ընդամենը ծառայության ձև է:
