Հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ կորստի մասին.Razm.info
Razm.info-ի փոխանցմամբ` մարտի 11-ին սոցցանցերում ադրբեջանական օգտատերերի գրառումներից պարզ է դարձել, որ նույն օրը Ադրբեջանի Գաբալայի շրջանի Մըխլըգովաղ (Mıxlıqovaq) գյուղում հուղարկավորել են նախօրեին, կամ մարտի 11-ի լույս գիշերը մահացած Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Խասփոլադով Սյուբհան Սադիգ օղուին (Xaspoladov Sübhan Sadiq oğlu): Ադրբեջանի ՊՆ-ն սպանված զինծառայողի մասին որևէ տեղեկություն չի հայտնել։ Ներկայում շրջանառվում է զինծառայողի մահվան երկու հնարավոր վարկած՝ սահմանային բախումներ, կամ՝ ինքնասպանություն։ Առայժմ այս վարկածներց որևէ մեկը չի հաստատվել։ Հիշեցնենք, որ ինչպես հայտնի էր դարձել ավելի վաղ՝ մարտի լույս 11-ի գիշերն Ակնայի (Աղդամ) հատվածում սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Աբբասով Հասանալի Չինգիզ օղլուն (Abbasov Həsənəli Çingiz oğlu): 2017 թ․ բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ 18 զինծառայողի մահվան մասին։ Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:
