Անկարգություններ Բաթումում. լուսանկարներ
Վրաստանում ոստիկանությունն ու հատուկ ջոկատայինները կիրակի լուսաբացին ամբողջությամբ մաքրել են Բաթումիի Ճավճավաձեի փողոցը ցուցարարներից, որոնք գիշերն անկարգություններ էին հրահրել, հաղորդում է BBC-ն: Ցուցարարներին ոստիկանները հեռացրել են քաղաքի ոստիկանատան տարածքից՝ ռետինե գնդակներ կիրառելով: Դեպքի վայր ոստիկանների և հրշեջների մեծ խմբեր են բերվել:
Ականատեսների խոսքով` ոստիկանը հայհոյել է վարորդին: Տեղացի բնակիչներն աջակցել են վարորդին` կռվելով իրավապահ մարմինների աշխատակիցների հետ:
Աղբյուրը մարամասնում է, որ կռիվը վերածվել է զանգվածային բողոքի ակցիայի. ձերբակալություններից հետո Աջարիայի Ներքին գործերի գլխավոր վարչության մոտ հավաքվել է մոտ հազար մարդ` պահանջելով պարեկային ոստիկանության նոր ղեկավար Մալխազ Բաթիաշվիլիի հրաժարականը:

