Կամաց-կամաց վերադառնալու ենք կոմունիստական լավ օրերին
«Մեր կոմբինատում ունեինք չորաթել մանողներ, որոնք ստանում էին հիմնարկի ղեկավարի աշխատավարձի կրկնակին: Առաջավոր ենթավարպետ, մաշինիստ ունեինք, որը Գերագույն խորհրդի դեպուտատ էր»,- Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը հիշեցնում է խորհրդային կարգերը ու վստահեցնում, որ իրենց` խորհրդարան մուտք գործելուց հետո անելու են այնպես, որ «կամաց-կամաց վերադառնանք այն լավ օրերին, որի ընթացքում մեր սերունդն ապրել է»: «Առավոտի» այն դիտարկմանը, թե հասարակության լայն զանգվածների մոտ հենց այդ վախը կա, որ Կոմկուսի` խորհրդարան անցնելու դեպքում խորհրդային համակարգը կվերադառնա` իր բոլոր թերություններով հանդերձ, պարոն Սարգսյանն արձագանքեց. «Ոչ մի հասարակարգ էլ անթերի չի եղել, այդ թվում նաեւ՝ խորհրդային կարգերը»: Կոմունիստների ծրագրերի մասին Մանրամասները՝Առավոտ օրաթերթում
