Մոուրինիոն «Չելսիի» դեմ ուժեղագույն կազմով է խաղալու
Անգլիայի գավաթի խաղարկությանը «Չելսիի» հետ հանդիպման ընթացքում խաղադաշտ եմ մտցնելու թիմի ուժեղագույն կազմը,ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն.«Նախապատրաստվելու համար մենք երեք օր ունենք, իսկ հետո նորից ճամփորդելու ենք: Լոնդոն մեկնելու ենք առանց Զլատանի եւ խաղալու ենք այն ֆուտբոլիստներով, որոնք կան մեր տրամադրության տակ: Մենք թույլ կազմ դուրս չենք բերի, ինչպես երբեմն անում են ուրիշ ակումբներ: ՄՅՈՒ-ն այդպես վարվելու իրավունք չունի: Եվրոպայի լիգան կարեւոր է մեզ համար, սակայն Անգլիայի գավաթը եւս հիասքանչ մրցաշար է: «Մանչեսթեր Յունայթեդը» «Մանչեսթեր Յունայթեդն» է, տիտղոսի գործող տիրակալը»:
