4-ամյա տղայի կողմից պատանդների մահապատժի տեսանյութը ԴԱԻՇ-ից/տեսանյութ/
The Times-ը հայտնում է,որ ԴԱԻՇ ահաբեկչական խմավորումը հրապարակել է տեսանյութ, որում ցույց է տալիս, թե ինչպես է ծագումով բրիտանացի 4 տարեկան տղան,ում մի շարք ԶԼՄ-ներ անվանել են «ջիհադի կրտսեր», մահապատժի ենթարկում պատանդներին։
Իսա Դեյր անունով տղան կյանքի մեծ մասն անցկացրել է ԴԱԻՇ-ի հետ այն բանից հետո, երբ նրա մայրն իսլամ է ընդունել և միացել ահաբեկիչներին։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է տղան սեղմում ձեռքի դետոնատորի կոճակը՝ պայթեցնելու պատանդներով մեքենան։
