ՌԴ-ն կարող է լուծել ԼՂ հակամարտությունը. Ալեքսանդր Ռար
«Արտաքին այն ուժը, խաղացողը, որը կարող է լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, Մոսկվան է։ :Ցավալի է, տխուր, որ ղարաբաղյան հակամարտությունը դեռևս շարունակվում է, իսկ Արևմուտքն իր մեջ ուժ չի գտնում ազդել հակամարտության վրա»,-«Վալդայ» ակումբի արտագնա նիստում, որն անցկացվում է Երևանում, լրագրողների հետ զրույցում ասաց Գերմանա-ռուսական ֆորումի գիտական տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Ռարը։ «Կարծում եմ, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն այս տարածաշրջանից բավականին հեռու են, և Ռուսաստանն է այն ուժը, որը կարող է լուծել ղարաբաղյան հակամարտությունը:Հիմնահարցի կարգավորման մի քանի պահեր են եղել, որոնք բաց են թողնվել»,- ասաց Ալեքսանդր Ռարը: «Ցավոք, Գերմանիան էլ աչքաթող արեց ԵԱՀԿ-ում իր նախագահությունը»,- ավելացրեց Ալեքսանդր Ռարը։ Հարցին, թե հնարավո՞ր է, որ հակամարտության գոտում վերսկսվի ռազմական գործողությունների փուլը, ինչպես դա եղավ անցած տարվա ապրիլին, նա պատասխանեց.«Իմ կարծիքով միջազգային հանրության միջամտության արդյունքում կողմերը հասկանում են, որ պատերազմելը լուծում չէ և հարկավոր է որոնել փոխզիջումներ»:
