Ընտրական համակարգի նկատմամբ վստահություն չկա. Հրայր Թովմասյան
Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ,ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը` անդրադառնալով ընտրական օրենսգրքին ու էլեկտրոնային քվեարկումներին հայտարարեց,որ Հայաստանում չկա վստահություն ընտրական համակարգի նկատմամբ: «Կարո՞ղ է՝ մի հատ էլ երկուս է դրել, վերաքննություն է դրել, ստուգարք է նորից նշանակել եւ այլն»,- այսպես արձագանքեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը և հավելեց, որ ՀՀ-ն ինքնիշխան պետություն է եւ այդ բոլորը, ինչ ասում են, գործընկերային հարաբերությունների մեջ են. «Երբեք ՀՀ-ն չի անում ինչ-որ բաներ՝ միայն ինչ-որ կառույցների հաճոյանալու համար կամ նրանց պահանջով: Այդ ամբողջը մեզ է պետք, եւ այն առաջարկությունները, որոնք արել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը՝ հաշվի առնելով ընտրությունների նախորդ փորձը, պիտի ասեմ, որ դրանք հաշվի են առնված եւ նախագծում դրանց մեծ, էական մասն իրացված է»: Նշենք, որ դեսպանը ՀՀ իշխանություններին կոչ էր արել լուրջ վերաբերվել Սահմանադրության վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցում բարձրացված խնդիրներին, առաջարկություններին ու կատարել տնային աշխատանքը:
