«Ոչ, դա այդպես չէ». Վազգեն Մանուկյանը՝ «Վալդայ» ակումբում
Երևանում միջազգային երկխոսության «Վալդայ» ակումբի արտագնա նիստի շրջանակներում ելույթ ունեցավ նաև Հայաստանի Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: «Արևմուտքում երբեմն խոսում են, թե Վլադիմիր Պուտինը ցանկանում է վերականգնել Խորհրդային Միությունը: Բայց ես պատասխանում եմ, ոչ, դա այդպես չէ: Եվրասիակա ն տնտեսական միության ձևավորումը ճիշտ քայլ է, միության անդամ երկրների զարգացման և առաջընթացի տեսանկյունից: Աամենամեծ խնդիրը Ռուսաստանի և Արևմուտքի հակասություններն են: Ես կարծում եմ, որ նրանք պետք է ինչ-որ կերպ պայմանավորվեն և վերջ դնեն այդ հակասություններին: Եթե Հայաստանն իր սփյուռքի ներուժի հաշվին կարող է այդ հարցում որևէ կերպ օգնել, ես կարծում եմ, որ մենք պատրաստ ենք դա անել, որովհետև ցանկացած հակասություն, հատկապես մեր տարածաշրջանում, հարվածում է նաև մեր ազգային շահերին»,- նշեց Մանուկյանը:
