Ալիևը փետրվարի վերջին պաշտոնական այցով կմեկնի Իրան
APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի վերջին պաշտոնական այցով կմեկնի Իրան,հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Պակայինը։ <<Այցն իրականացվում է Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հրավերով։ Ալիևի իրանական այցի ժամանակ կստորագրվեն տնտեսական ու էներգետիկ ոլորտներին առնչվող փաստաթղթեր>>,-ասել է նա:
