«Հայաստանը մեծ դերակատարում ունի ԵԱՏՄ-Իրան բանակցություններում». Վաչե Գաբրիելյան
Երևանում միջազգային երկխոսության «Վալդայ» ակումբի արտագնա նիստի ընթացքում ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը նշեց, թե Եվրասիական տնտեսական միությունը շարունակում է համագործակցության շուրջ բանակցությունները Իրանի հետ, որտեղ մեծ դերակատարում ունի Հայաստանը: «Հայաստանում շատ լավ գիտեն իրանական շուկայի առանձնահատկությունները, բիզնես վարելու նրանց մեթոդները: Մենք այս ուղղությամբ ղեկավար դերակատարում ունենք, իսկ Իրանի հետ սերտ համագործակցությունը համարվում է մեր առաջնահերթություններից մեկը»,- նշեց փոխվարչապետը: Վաչե Գաբրիելյանը նշեց, որ ՀՀ-ի և ԵՄ-ի միջև տնտեսական համագործակցությունը նույն մակարդակի վրա չի լինի, որը նախատեսվում էր խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրով, քանի որ ՀՀ-ն արդեն ԵԱՏՄ անդամ է, սակայն Հայաստանը բոլոր հնարավոր տարբերակներով շարունակում է ԵՄ-ի հետ համագործակցությունն ու երկխոսությունը:
