Պոլսի Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն ընդունել է Ստամբուլ ժամանած և տեղապահի պաշտոնում իր մրցակից Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին: Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը:
Եղբայրական ողջագուրումից հետո հոգևոր հայրերը շարունակել են դեռևս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսված քննարկումները պատրիարքական ընտրությունների շուրջ:
Ավելի ուշ Բեքչյանն այցելել է «Ժամանակ» օրաթերթի խմբագրատուն, որտեղ ներկայացրել է իր պատկերացումներն ու ակնկալիքները տեղապահի ընտրություններից: Նա քննադատել է նախորդ 9 տարիների ընթացքում կատարված մի շարք կարգադրություններ: Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հայտնել է, որ տեղապահի պաշտոնում ընտրվելու պարագայում ջանքեր կգործադրի առաջ տանելու պատրիարքական ընտրության գործընթացը:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից