«ՀՀ-ում ռուսական ռազմաբազան լուրջ պատասխան է տարածաշրջանում Թուրքիայի հնարավոր սպառնալիքներին». Վիգեն Սարգսյան
Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի առկայությունը լուրջ պատասխան է տարածաշրջանում Թուրքիայի կողմից հնարավոր սպառնալիքներին: Միջազգային երկխոսության «Վալդայ» ակումբի արտագնա նիստի ընթացքում իր ելույթում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ մի քանի շաբաթ առաջ ստորագրվեց հայ-ռուսական համատեղ խմբավորումների ստեղծման մասին համաձայնագիր և Հայաստանում 102-րդ ռազմական բազան հանդիսանում է լուրջ պատասխան տարածաշրջանում Թուրքիայի հնարավոր սպառնալիքներին: Եթե Ռուսաստանին հաջողվի ունենալ կանխատեսելի ու հասկանալի Թուրքիա, դա կարող է բխել նաև Հայաստանի շահերից: Հայ ժողովրդի շրջանում կա տխուր հիշողություն անցյալից, երբ սովետական իշխանությունները տարբեր պայմանագրեր են կնքել թուրքական կառավարության հետ: Բայց, միևնույն ժամանակ, մենք պետք է դիտարկենք, թե ինչպես են ռուս-թուրքական հարաբերություններն անդրադառնալու տարածաշրջանի վրա»,- նշեց նախարարը:
