ՌԴ-ն ահաբեկիչների 1900 թիրախ է խոցել
Ինչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը, Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել է,որ ռուսական ավիախմբի ինքնաթիռները փետրվարի 4-11-ը 510 մարտական թռիչք են իրականացրել Սիրիայում՝ ոչնչացնելով ահաբեկիչների մոտ 1900 օբյեկտ։ «Անցյալ շաբաթվա ընթացքում՝ փետրվարի 4-11-ը, ռուսական ավիախմբի ինքնաթիռները Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում 510 մարտական թռիչք են իրականացրել, որի ընթացքում խոցվել է 1888 թիրախ՝ Հալեպ, Լաթաքիա, Համա, Դեյր էզ Զոր, Դերաա, Հոմս, Հասաքե և Ռաքքա նահանգներում: Ռուսական ռազմատիեզերական ուժերի ավիացիոն հարվածների արդյունքում ահաբեկիչներն էական կորուստներ են կրում: Հալեպ նահանգում ոչնչացվել է երկու ազդեցիկ դաշտային հրամանատար»,-ասել է նա։
