ՀԽ-ն ֆինանսավորվում է նախագահականի կողմից
Վազգեն Մանուկյանի գլխավորած Հանրային խորհրդի գրասենյակի վարձակալության համար շարունակում է վճարել նախագահականը: Այս կառույցի փաստաթղթերից «Հայկական ժամանակ»-ը տեղեկացել է, որ 2017 թ. ՀԽ-ի համար վճարվելու է 31 միլիոն 165 հազար դրամ: «Հանրային խորհուրդը գտնվում է Հանրապետության հրապարակի անմիջական հարևանությամբ՝ «Էրեբունի պլազա» հյուրանոցում՝ 6-րդ հարկում և զբաղեցնում է 236 քառակուսի մետր տարածք ընդգրկող տասը մեծ ու փոքր սենյակ: Նախագահականն այդ վարձակալության համար նույնքան գումար վճարել է նաև անցած տարիներին: Եվ ոչ միայն. այդ խորհրդի աշխատակիցներն իրենց աշխատավարձը նույնպես ամեն ամիս նախագահականից են ստանում: Հիշեցնենք, որ Հանրային խորհուրդը ստեղծվել է Սերժ Սարգսյանի կողմից 2008 թվականին: Այն կազմված է 36 անդամից», - գրել է թերթը:
