Գյուղապետ. Էդ ո՞ւմ փողերով է Ծառուկյանը հարստացել
Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում երեկ ընտրողների հետ հանդիպման ժամանակ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, թե ժողովրդի տունը քանդողը գյուղապետերն են: «Բոլոր ոլորտներն էլ հասկանում եմ, ամպից չեմ իջել, շփվում եմ, գիտեմ, աշխատողի ընտանիքից եմ: Ձեր պահանջն ի՞նչ է, աշխատանք, ուրիշ ոչ մի բան: Ես ձեզ ասում եմ, սիրելի ժողովուրդ, բոլորը կախված է ձեզանից, ես էսօր չեմ եկել ասելու՝ ձեր ձայնը տվեք, սա եմ անելու: Ասում եմ՝ մենք պատրաստ ենք, բայց դուք ոչ մեկին խաթր մի արեք. ոչ մարզպետներին, ոչ ծանոթ բարեկամի, ոչ գյուղապետերին, հենց հիմնական մեղավորները գյուղապետերն են, ձեր տունը քանդողները գյուղապետերն են, իրենց պաշտոնին մնալու համար իրենց կեղծիքները թաքցնելու համար, որ վաղը պատասխանատվության չենթարկվեն...ձեզ խնդրել-համոզելով... Գյուղը կանգնի, գերան կկոտրի, ընտրությունը ձեզ տված ա մեկ անգամ, ընտրեք՝ պահանջեք, դուք ասում եք՝ չենք կարողանում ապրել, վիճակներս ծանր է...», -ասել է Ծառուկյանը: Ծառուկյանի այս հայտարարությունը գյուղապետերին դուր չի եկել: Մասնավորապես, Ծաղկահովտի գյուղապետ Նորաին Հակոբյանը «Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում, հակադարձելով Ծառուկյանին, ասել է. «Ծառուկյանն իրավունք չուներ գյուղապետերի հասցեին վատ արտահայտվեր»: Հարցին՝ Ծառուկյանը կոնկրետ խնդրում է մեղադրում համայնքի ղեկավարներին: Դուք ձեզ ինչպե՞ս եք զգում, նա պատասխանել է. «Ես էլ այնտեղ ասեցի, որ եթե ինքը գյուղապետերին է կպնում, գյուղապետերն ի՞նչ մեղավոր են այս հարցով, գյուղապետերի ձեռն ի՞նչ կա որ գյուղապետերին տվել են, համայնքին ժողովրդին չեն արել: Ասի՝ հետո ինքը իշխանատեր լիներ, ինքն այս ժողովրդին կնայե՞ր, էդ ու՞մ փողերով է ինքը հարստացել»: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:
