Մենք չլսեցինք, որ մի օլիգարխ սնանկանար.Բագրատյան
Ընտրություններին մասնակցող կուսակցությունների տնտեսական ծրագրային օրակարգին նվիրված, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչապետի թեկնածու Հրանտ Բագրատյանը՝ ներկայացնելով իր թիմի տնտեսական դրույթները հայտարարեց. «Մեր երկրի տնտեսությունը չի պատժվում, եթե վատ տարի է կամ զրոյական տնտեսական աճ։ Մենք չլսեցինք, որ մի օլիգարխ սնանկանար, մինչդեռ պետք է սնանկանար, էլիտայի փոփոխություն պետք է լինի։ Անփոփոխ Հայաստա՞ն եք ուզում. այս ճահիճն է։ Հասկանո՞ւմ եք։ Հաջորդը, որը մենք անում ենք, վերցրեք-սանձեք ԿԲ-ն, ԿԲ-ն դրամավարկային քաղաքականության համար է, այդ հիմնարկն ամեն ինչով զբաղվում է, Հայաստանում տարվող հիպոթեքային շինարարությունը ԿԲ-ն է համակարգում, ոչ ոք չի բացատրում, թե ինչու։ Այս զսպանակները ձևավորելուց հետո սկսում ենք զարգանալ։ Ոտքից գլուխ պետք է շուռ տալ »:
