«Ոտքից գլուխ պետք է շուռ տալ». Հրանտ Բագրատյան
Ընտրություններին մասնակցող կուսակցությունների տնտեսական ծրագրային օրակարգին նվիրված, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչապետի թեկնածու Հրանտ Բագրատյանը՝ ներկայացնելով իր թիմի տնտեսական դրույթները հայտնել է.«Այսօր մենք դեմոկրատիան կորցնում ենք նաև տնտեսության մեջ:Երկիրը կոլապսի մեջ է, երկիրն անվճարունակ է, մի կերպ, նոր պարտքեր վերցնելով՝ յոլա է գնում, ավելին, հաջորդ նոր պարտքերի փուլը կգա ընտրություններից հետո»: Նրա խոսքով, նստել-մտածել են՝ ինչպես անել, որ երկիրն աճի, մտածել են մակրոտնտեսական փոփոխականները, զսպանակները։ Պետք է ավելացնել ներդրումները, հատկապես՝ ներքին խնայողությունների հաշվին, որի հարցում խանգարում է միայն ՀՀ Կենտրոնական բանկը , որը չի թողնում, որպեսզի ժողովրդական ներդրումային հիմնադրամ լինի, իսկ հայաստանյան ներդրումներն օլիգարխիկ ներդրումներ են՝ դրսից կամ ներսից, ներկայումս չեն սովորեցնում ժողովրդին ներդրում անել։ Հաջորդ կարևոր փոփոխությունն այն է, որ պետք է ֆինանսական լիարժեքություն տրվի քաղաքներին, գյուղապետարաններին,ասել է Բագրատյանը: Մյուսը ապակենտրոնացումն է. պետք է փոքր բիզնեսի տեսակարար կշիռը ներկայիս ՀՆԱ-ի 70%-ը կազմի, որովհետև այդ դեպքում նա կկարողանա արագորեն փոփոխվել։
