Վստահում ենք Կարեն Կարապետյանին. Գագիկ Բեգլարյան
«Ընտրությունները կավարտվեն շատ լավ, առանց խախտումների: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ լինեն թափանցիկ ընտրություններ», - ՀՀԿ ԳՄ նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տրանսպորտի և կապի նախկին նախարար ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Բեգլարյանը: «Մեզ մոտ ընդունվում են կոլեգիալ որոշումենր, այս անգամ որոշվեց, որ գնանք այդ ձևով: Թե ինչքանո՞վ կարդարացնի, մենք բոլորս կտեսնենք ապրիլի 3-ին»,-հարցին ,թե ինչո՞ւ քարոզարշավին չի մասնակցում ՀՀ նախագահը, այլ քարոզարշավը տանում է վարչապետ Կարեն Կարապետյանը, պատասխանեց Գագիկ Բեգլարյանը: Բեգլարյանը նաև նշեց, որ ընտրարշավի հետ կապված իրենք ամբողջությամբ վստահում են Կարեն Կարապետյանին: «Մենք վստահում ենք վարչապետին, և նա, թեկուզ իր համար առաջին անգամ, հետաքրքիր ընտրական արշավ է կազմակերպել, որը շատ խելացի մոտեցում է», - ասաց Բեգլարյանը:
