«Օհանյանը երևույթ է». Ազատ Արշակյան
Նոր Հաճն համայնքում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական հանրահավքի ժամանակ դաշինքի աջակից Ազատ Արշակյանը հայտարարեց .«Սեյրան Օհանյանը երևույթ է»: Օհանյանն է, որ կարող է կարգապահություն հաստատել: Ամեն մեկը կարգապահ պետք է լինի:Դաշինքի կհաղթի,ասաց նա: «Ես պատարստ եմ մեր թիմի հետ առաջնորդելու կարգուկանոն հաստատելու»,- հայտարարեց դաշինքի ցուցակը գլխավորող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: «25 տարի Հայաստանում չի փոխվել քաղաքական թիմը: Եթե երկար տարիներ գտնվում են իշխանության ղեկին, լճանում են, թվում է, թե խնդիրներ չկան»: Օհանյանի խոսքով` փոփոխություններ կարող են անել լավագույն փորձ ունեցող մարդիկ և դա է լինելու իրենց խնդիրն իշխանության գալու դեպքում. «Մենք չենք եկել իշխանության գալու, այլ եկել ենք իշխանությունը ձեզ տալու»:
