Սեյրան Օհանյանը խոստանում է նմանվել Սաակաշվիլիին
Այսօր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքը քարոզարշավ է իրականացնում Կոտայքի մարզում: Հրազդան քաղաքում դաշինքի անդամները նախ՝ ծաղիկներ դրեցին Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի հերոսների հուշարձանի մոտ: «Մենք ձեզ հետ ենք, որովհետև ուզում ենք ժողովրդի դառնությունների, դաժանությունների բաժակը միասին ըմպենք»,- ասաց Օհանյանը: Նա խոսեց Վրաստանի բարեփոխումների մասին: Նրա խոսքով, Վրաստանը կիսագողական և խիստ կոռումպացված երկիր էր, սակայն Միխաիլ Սաակաշվիլին կտրուկ և կոշտ բարեփոխումներ իրականացրեց, որոնք իրենց արդյունքը տվեցին: «Կոռուպցիան գրեթե վերացավ, և տնտեսությունը հեղեղվեց արտաքին ներդրումներով, սկսեց զարգանալ: Մենք Վրաստանից մի մեծ քայլ հետ ենք մնում: Ես այսօր պատրաստ եմ առաջնորդելու կտրուկ և կոշտ բարեփոխումները Հայաստանում», -ասել է Օհանյանը:
