Արթուր Բաղդասարյանը սովորեցնում է ինչպես վերցնել ընտրակաշառքը եւ քվեարկել այլ ուժի օգտին
«Ժողովուրդ, եթե նույնիսկ ստիպված եք ընտրակաշառք վերցնել, գոնե ձեր քվեն տվեք այն քաղաքական ուժին, ում հավատում եք»,- «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպում է ունեցել Երեւանի Եվրոպական ակադեմիայում: «Պարոն Բաղդասարյան, ասում եք ընտրեք այն ուժին ում հավատում եք, բայց կան խոսակցություններ, որ ընտրակաշառք բաժանող քաղաքական ուժը մինչ գումար տալը, տալիս է բջջային հեռախոս, որով դու պետք է նկարես քո քվեաթերթիկը եւ համոզվելուց հետո, որ տվյալ կուսակցությունը կամ դաշինքն ես ընտրել, միայն դրանից հետո են գումար տալիս»,նշեց ներկաներից մեկը: «Ես նման բան չեմ ասել, թե ընտրակաշառքը վերցրեք եւ ընտրեք լրիվ այլ կուսակցության: Դուք ինձ սխալ եք հասկացել: Քվեարկության կարգն այնպիսին է, որ դուք կարող եք նկարել այն քվեաթերթիկը, որը ցանկանում եք: Ձեզ տալիս են 9 քվեաթերթիկ: Նախկին կառուսել կոչվածն այլեւ չի գործում, որովհետեւ ձեզ տալիս են 9 քվեաթերթիկ, դրանից ընտրում եք մեկը, դնում ծրարի մեջ եւ գցում քվեատուփը: Իսկ եթե ձեզ պետք է նկարել դրանցից մեկը, նկարեք այն եւ տարեք, ցույց տվեք կառաշք տվող մարդուն: Դուք կարող եք սա անել, բայց ես ուզում եմ, որ այս հոգեբանությունից մենք ազատվենք: Ամոթ է, պետք է հասկանանք, որ ապրիլի 2-ից հետո աշխարհը չի վերջանում: Հո մենք, վերջիվերջո, թաղի տղա չե՞նք ընտրում, ընտրում ենք երկրի քաղաքական բարձրագույն իշխանությունը՝ երկրի նախագահին, վարչապետին» ,-ասաց նա:
